Բաժիններ՝

ԵՄ-ը նախկինի նման պատրաստ չէ ուղղել Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական կուրսը. ՌԴ ԱԳՆ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը նախկինի նման պատրաստ չէ ուղղել Ռուսաստանի հանդեպ իր ոչ բարեկամական կուրսը, ինչպես նաև օբյեկտիվ գնահատական տալ կիևյան իշխանությունների գործողություններին, որոնք սկսել են զանգվածային հրետակոծությունները:

Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում. «Հունվարի 19-ին ԵՄ-ի Խորհրդի նիստում Ռուսաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների թեման քննարկելը հաստատում է այն փաստը, որ ԵՄ-ը նախկինի նման պատարաստ չէ ուղղել իր ոչ բարեկամական կուրսը, ինչպես նաև օբյեկտիվ գնահատական տալ կիևյան իշխանությունների գործողություններին»:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե ԵՄ-ի Խորհուրդը միաձայն հրաժարվել է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս