Բաժիններ՝

Տիգրան Ուրիխանյան. «Այսօր բոլորի սրտերում ցավ է» (տեսանյութ)

«Շատ դժվարանում եմ որևէ խոսք գտնել՝ ցավ, վիշտ, վրդովմունք: Մեր այսօրվա միջոցառումը հետաձգվեց հենց այն պատճառով, որ այսօր բոլորի սրտերում այդ ցավն է: Եվ մենք մասնակցում ենք սգո արարողություններին»,- այսօր Գագիկ Ծառուկյանի կողմից հրավիրված «Ոչ իշխանական ուժերի և հասարակական կազմակերպությունների խորհրդաժողովի» չեղյալ հայտարարումից հետո 168.am-ի հետ զրույցում Գյումրիում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նա նշեց, որ միջացառման մասին լարցուցիչ կտեղեկացվի, բայց որևէ այլ թեմա, այլ միջոցառում այս պահին տեղին չէ:

Հարցին, թե որքանո՞վ են ադեկվատ իշխանության քայլերը, Տ.Ուրիխանյանը նշեց, որ արժանապատիվ չէ խոսել որևէ այլ ձևաչափի և երանգավորումների մասին:

Մեր դիտարկմանը, որ պաշտոնապես սուգ չհայտարարվեց, Տ.Ուրիխանյանն ասաց, թե չի ցանկանում քննարկել որևէ այլ թեմա, միայն ակնկալում է ամենախիստ, սարսափելի պատիժը հանցագործի ու բոլոր նրանց համար, որոնք կարղ են ինչ-որ առնչություն ունենալ նրան այդ հնարավորությունն ըձեռելու մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս