Բաժիններ՝

ԱՄՆ-ը և Ռուսաստանը դադարեցրել են միջուկային անվտանգության ապահովման ոլորտում համագործակցությունը. մամուլ

Boston Globe թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը նախորդ տարվա դեկտեմբերի կեսին համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ Մոսկվան հրաժարվել է միջուկային նյութերի անվտանգության պահպանման ապահովման հարցում ամերիկյան օգնությունից: Այդ մասին է վկայել թերթի տրամադրության տակ հայտնված երեք էջանոց փաստաթղթի պատճենը:

Համապատասխան բանակցությունները դեկտեմբերին անցկացվել են Մոսկվայում: Տվյալ ոլորտում հարաբերությունների խզման մասին համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 16-ին: Թերթն ընդգծում է, որ բանակցությունների մասին այն ժամանակ չեն բարձրաձայնել:

Բանակցություններին մասնակցել է գրեթե 40 մարդ, որոնց թվում ամերիկյան կողմից մասնակցել են ԱՄՆ էներգետիկայի նախարարության, ատոմային զենքով զբաղվող նրա լաբորատորիաների, Պենտագոնի, Պետդեպարտամենտի ներկայացուցիչները, իսկ ռուսական կողմից դրանց մասնակցել են տարբեր պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են միջուկային անվտանգության համար:

ԱՄՆ-ը Ռուսաստանում միջուկային անվտանգության ապահովման ոլորտում ներդրել է գրեթե 2 միլիարդ դոլար, իսկ այս տարի պլանավորել էր հատկացնել հավելյալ 100 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031