Միասնաբար պիտի դիմակայենք այս ողբերգությանը, որ ցնցեց ամենքիս, նաև պատճառ դարձավ տագնապների ու հուզումների: Տոկունությամբ ու խոհեմությամբ տանենք այս վիշտը, զերծ մնանք ցնցումներից և ցավն ու սուգը հաղթահարենք առ Աստված հավատքով` հարգանքի մեր տուրքը մատուցելով լուսահոգի մեր հայրենակիցների հիշատակին:
Մարտին Դեմփսին հայտարարել է, որ ահաբեկչությունն ու Ռուսաստանի ագրեսիան հանդիսանում են Եվրոպայի անվտանգության սպառնալիքներ:
Ցավով տեղեկացանք հունվարի 12-ին Գյումրիում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից կատարված դաժան ոճրագործության զոհ գնացած Ավետիսյանների ընտանիքի ողջ մնացած վերջին անդամի` մանկահասակ Սերյոժայի մահվան մասին: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` անմարդկային և անօրինակ այս հանցագործության հետևանքով ծանր վիրավորված փոքրիկի կյանքը, ցավոք, հնարավոր չեղավ փրկել:
«Նաիրիտ» գործարան ՓԲԸ աշխատակիցներն այսօր հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացրել Բաղրամյան 26-ի դիմաց:
Երեկ ուշ գիշեր խորհրդաժողովի կազմկոմիտեն որոշում կայացրեց՝ հետաձգել խորհրդաժողովի աշխատանքները: Փոխարենը նույն ժամին՝ 12.00-ին, հրավիրվածներն իրենց ցանկությամբ կարող են մասնակցել մոմավառության Աբովյանի սուրբ Հովհաննես եկեղեցում: Մենք մեր լուռ աղոթքն ենք հղելու առ Աստված ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի:
Հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինը նշել է, որ իրենք իրենց հայաստանյան գործընկերների հետ ունեն լիարժեք փոխըմբռնում և հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի հայկական իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը ՌԴ իրավասու կառույցների ցուցաբերած օժանդակությունը:
Գյումրիում ասվում է այն ամենը, ինչ պետք է մեր թշնամուն` Ադրբեջանին, Թուրքիային և ԱՄՆ-ին:
168.am-ի հետ զրույցում 60-ն անց մի մարդ հազիվ զսպելով արցունքները՝ ասաց. «Ախր էս երեխու իսկական սիրելու վախտն ա, ո՞նց ա դրա ձեռքը գնացել, ես չեմ հասկանում, նայեք նկարին, նայեք… Հիմա բոլորս էլ ողբում ենք, ես միայն մի բան կցանկանայի, որ ճշմարտությունը բացահայտվեր, չնայած դրանց սաղ ցեղին պետք է վերացնել»:
Այդ մասին նշված է Ռուսաստանի բանկի նախնական գնահատականում:
Երեկ ԱԻ ՏԿ նախարարության միգրացիոն ծառայության դիմաց հավաքվել էին մեծ թվով մարդիկ, ովքեր արտագնա աշխատանքի են մեկնում ՌԴ: Սակայն այս տարի նրանց արգելանք է դրվել, և դեպի ՌԴ նրանց մուտքն արգելվում է:
2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների աճը կազմել է 4.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 6.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.6%, ծառայությունների սակագներինը՝ 3.0%:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի քննարկմանը կներկայացվեն օտարերկրյա երկրներին մատուցած ծառայությունների դիմած ստացված երկրի նախկին վարչապետ Թոնի Բլերի եկամուտների թափանցիկության հետ կապված հարցերը: Թոնի Բլերը ստիպված կլինի բացատրել, թե ինչպես է գումար վաստակել այլ երկրների խորհրդականի պաշտոնում:
Ավետիսյանների տան 7-րդ անդամի՝ փոքրիկ Սերյոժայի մահվան լուրը ստանալուց հետո գյումրեցիները մոմեր են վառում ու ծաղիկներ դնում Ավետիսյանների տան դիմաց։
Ռուսաստանը Հայաստանին նայում է որպես վասալի, և նրա հետ վարվում է այնպես, ինչպես ցանկանում է:
Թոշակառու Ա.Պետրոսյանն, ում 82-ամյակը կլրանար հինգ օր անց, ինքնասպանություն է գործել:
«Մենք ստեղծեցինք այնպիսի տնտեսություն, որտեղ բոլոր շուկաները օլիգոպոլացված են, կենտրոնացված են: Ըստ էության, մենք ստեղծել ենք պատմությանը հայտնի օլիգարխիկ տնտեսություն:
Կաթոլիկները պարտավոր են լինել պատասխանատու ծնողներ:
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:
Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի և հ/կ-ների խորհրդաժողովը չկայացավ երեկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 18-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Աբելյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի հարթակում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճաբանության ժամանակ, 1988 թ. ծնված Գագիկ Ա.-ն դանակով հարվածել է 1987 թ. ծնված Արման Ա.-ի ձեռքին` պատճառելով վնասվածք և 1988 թ. ծնված Վազգեն Դալլաքյանի կրծքավանդակի, թիկունքի և դեմքի շրջաններին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Ելնելով անվտանգության նկատառումներից՝ նա հրաժարվել է iPhone-ից:
Տիմոշենկեն ՄԻԵԴ-ին դիմել է երկու հայցով՝ իշխանություններին մեղադրելով իր քաղաքական հետապնդման մեջ:
Ռուսական «НТВ»-ի ռեպորտաժը Սերյոժա Ավետիսյանի մահվան մասին:
Ես խաղաղության և ոչ թե պատերազմի նախագահ եմ:
Զանգանեն կոչ է արել ամրապնդել OPEC-ի անդամների միջև համագործակցությունը:
2014 թվականին Ուկրաինան Ռուսաստանից ներկրել է 14.5 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 44 տոկոսով զիջում է 2013 թվականի ցուցանիշին:
Արտյոմ Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)։
Ոստիկանության տվյալներով՝ Մյունխենում մոտ 10.000 մարդ իրենց բողոքն են հայտնել մուսուլմանների վրա հարձակումների դեմ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: