Կիտրոնը բնական ճանապարհով մաքրում է աղիները, քանի որ իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C և կալիում: Սրանք բնական և անտիբակտերիալ նյութեր են, որոնք ոչնչացնում են մարսողական ինֆեկցիաները և ուժեղացնում իմունային համակարգը, իսկ մենք գիտենք, որ լավ մարսողության և դատարկման դեպքում կիլոգրամներն էլ ավելի արագ են այրվում:
Ռուսաստանում սառնարանների վաճառքի ծավալները 2014 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել են 71%-ով։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի վիճակագրական կոմիտեն։
ՀՀ նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերի գործուղումների և շրջագայությունների համար այս տարի ծախսվելու է 215 մլն դրամ:
Հանրապետության տարածքի 95 տոկոսն ապահովված է նվազագույնը երկրորդ սերնդի (2G) բջջային ցանցով, ինչի արդյունքում բնակչությունը կարող է օգտվել որակյալ բջջային հեռախոսակապից և այլ շարժական համացանցի հնարավորություններից (skype, viber, email ևն): Ավելին, հանրապետության բոլոր քաղաքներն ապահովված են երրորդ սերնդի (3G) ավելի արագ շարժական համացանցի հնարավորությամբ:
Պաշտոնական Ստեփանակերտի համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ. այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությանը: «Այստեղ որևէ լուրջ խնդիր չկա, և այդ հարցը քննարկման ենթակա չէ», – ասել է Բաբայանը։
Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի կարճաժամկետ ու երկարաժամկետ արժութային վարկանիշը «BBB-/A-3»-ից իջեցրել է մինչև «BB+/B», որը փորձագետներն անվանում են թափոնային կամ աղբարկղային վարկանիշ: Վերլուծաբանները գտնում են, որ սա խիստ բացասաբար կազդի Ռուսաստանի՝ առանց այդ էլ ծանր դրության մեջ գտնվող տնտեսության վրա:
Թումանյան քաղաքը գազաֆիկացված է, սակայն սոցիալական ծանր պայմանների պատճառով բազմաթիվ ընտանիքներ չեն կարողանում օգտվել բնական գազից:
Տնտեսական ճգնաժամը չի կարող ճանապարհորդությունից հրաժարվելու պատճառ դառնալ: Հանգստանալու համար ոչ շատ մեծ գումար կարելի է ծախսել ոչ միայն եվրոպական հանգստավայրերում, այլև՝ նախկին ԽՍՀՄ տարածքում: bigpicture.ru կայքը կազմել է այն 9 պետությունների ցանկը, որտեղ կարող եք հանգստանալ 2015թ.: Ուշագրավ է, թե ինչպես է կայքը ներկայացնում Հայաստանը և Հայաստանում հանգստանալու առավելությունները:
Հայաստանի սարքաշինության երբեմնի առաջատարներից «Ավտոմատիկա» ձեռնարկությունը, որ մինչ այժմ պետական էր, կմասնավորեցվի: Ձեռնարկության 80% բաժնետոմսերը ներկայումս գտնվում են ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ
Այս օրերին միտումնավոր տեղեկատվություն է տարածվում այն մասին, իբրեւ Գյումրիում կան խոսակցություններ, որ ՌԴ ռազմաբազայից դարձյալ զինծառայողներ են փախուստի դիմել, ինչը քաղաքում իբրեւ թե խուճապային տրամադրություններ է ստեղծել: Ում է ձեռնտու Գյումրիում խուճապային տրամադրություններ ստեղծել:
Լևոն Բարսեղյանն ուսումնասիրել է նաև սահմանի երկայնքով ձգվող փշալարը և հայտնաբերել մի հատված, որտեղ փշալարը «կտրած-կցված» է․ «Մոտավորապես մի 150 մետր նայել եմ ես, և հակառակ կողմից էլ եմ նայել՝ Ախուրյանի հակառակ ափից, չկա որևէ տեղ, որ կտրած-կցված լինի: Եթե անցներ, այստեղով պիտի անցներ-գնար, երկու կիլոմետր պիտի քայլեր, հասներ թուրքական որևէ կողմին: Եթե այդ պատմությունը ճշմարիտ է, եթե չի բեմադրված․․․»:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 23-ամյակին նվիրված «Ծաղկիր իմ երկիր, ես քո զինվորն եմ» խորագրով տոնական համերգին:
«ՄԽ համանախագահներն Ադրբեջանին հիշեցրին և պարտավորեցրին, որ նա կատարի իր ստանձնած պարտավորությունները` Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով».- ասում է քաղաքագետը:
Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտի հիմնական երթուղիները սպասարկող «Ստեփանակերտ Սերվիս» ընկերությունը օրական փոխադրում է շուրջ 16 հազար ուղևորներ:
Մաղադանոսն իր մեջ պարունակում է 2 տարբեր, բայց անհրաժեշտ բաղադրամասեր, որոնք շատ կարևոր են առողջության համար: Առաջին խումբը պարունակում է եթերային յուղեր, իսկ երկրորդը՝ ֆլավոնոիդներ: Բացի այդ, մաղադանոսը նաև մեծ քանակությամբ C, A և K վիտամիններ է պարունակում: Խորհուրդ է տրվում այն հիմնականում օգտագործել աշնանը և ձմռանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր ընդունել է բանաձև՝ դատապարտելով ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ և դրան հաջորդած ծայրահեղ իսլամիստների հարձակումները:
«Ստորին պալատը եզրահանգել էր, որ ցեղասպանությունն անհայտ և անապացուցելի է՝ առանց օգտագործելու իր տրամադրության տակ առկա փաստահավաք գործիքներից որևէ մեկը: Ինչպես գիտենք 1915թ․ սպանվեցին 1,5 մլն հայեր, և ցեղասպանությունների միջև՝ հոլոքոտ և գենոցիդ, տարբերություն դնելը, մեկը համարել հաստատված, մյուսի եղելությունը վիճարկելը, ճիշտ չէ»:
«Ոստիկանապետը փորձում է վախեցնել գյումրեցիներին և շատ վատ է անում, գյումրեցիներն իրենից չեն վախենում»,- 168.am-ի հետ զրույցում` խոսելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հայտարարության մասին, ասաց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով Գյումրիում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած դեպքերին, ասել էր. «Նրանք, […]
«Պատմության մեջ առաջին անգամ այս Դատարանը պետք է դիտարկի հայերի դեմ գործած ցեղասպանությունը: Այն վճիռը, որ դուք վերանայում եք, սխալ ուղղությամբ տանող լուրջ քայլ էր. Փերինչեկն ու Թալեաթ փաշա կոմիտեի (խումբ, որին եվրոպական խորհրդարանը մեղադրել ռասիզմի և այլատյացության մեջ) իր գործընկերները ոգևորությամբ են ընդունել ցեղասպանության վերաբերյալ դատարանի գնահատականները, և հաղթականորեն հայտարարել են, որ այս վճռով մեկընդմիշտ լուծվել է հայկական հարցը»,- ասել է Ամալ Քլունին:
Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը վերջերս մի ջախջախիչ հոդված գրեց՝ «Համաշխարհային հրեականությունը չի կարող գործիք դառնալ հակահայ քարոզիչների ձեռքին» վերնագրով: Նա քննադատեց բոլոր նրանց, ովքեր իրականացնում են նման քարոզչություն՝ գրելով «պատվիրված և միակողմանի հոդվածներ… շահադիտական նկատառումներով»:
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը 2014 թվականից facebook սոցիալական կայքի ակտիվ օգտատեր է: Նա նույնիսկ հոկտեմբերի 27-ի գործով իր հոդվածներն ու «բացահայտումներն է» տարածում:
«Երբ կրակում են գյուղի վրա, կամ գյուղը ենթարկվում է ռմբակոծության, բնակիչների լավագույն խորհրդատուն ընդհանրապես փորձն է, և ցավոք այդ փորձառնությունը մենք ունենք»:
Հայաստանի բանակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է բանակի ողջ անձնակազմին, զինվորներին, սպաներին, ազատամարտիկներին, նախկին զինծառայողներին, ողջ ժողովրդին։
Չճանաչված ԼԺՀ-ը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել մասնակից ճանաչված Հարավային Օսիայի հետ:
Աբխազիայի ներքին գործերի նախարար Ռաուլ Լոլուան հերքել է վրացական «Наша Абхазия» գործակալության տարածած տեղեկատվությունը, ըստ որի` աբխազական Աչադարա համայնքում ռուս սահմանապահները հարձակվել են տեղի հայ բնակչության վրա:
Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիմ Չեն Ինը ընդունել է հրավերը:
Սրանից օրեր առաջ էլ ՌԴ Պետդուման է վավերացրել Աբխազիայի հետ պայմանագիրը:
Տեղեկանքում նաև նշվել էր, որ դեպքի վերաբերյալ մանրամասներին տեղեկանալու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2014թ. դեկտեմբերին հարցում էր ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարարություն: Սակայն նախարարությունից միայն հայտնել էին, որ զինծառայողի մահվան փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ գաղտնի տեղեկատվություն համարելով դեպքի օրն ու հարուցված քրեական գործի հոդվածը:
Վլադիմիր Պուտինն իր նամակը Պորոշենկոյին հղել է հունվարի 16-ին:
Վերջնական որոշումն ընդունվելու է փետրվարի 12-ին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովում: