
Ինչու Սերժ Սարգսյանը չի մասնակցել Ավետիսյանների ընտանիքի անդամների հուղարկավորությանը. պարզաբանում է ՀՀԿ-ական պատգամավորը

Պատճառաբանելով Ավետիսյանների ընտանիքի 6 զոհված անդամների հուղարկավորության օրը իր՝ Գյումրիում չլինելու փաստը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօրվա ասուլիսում ասաց, որ ինքն այդ օրը Հանրապետությունում չի եղել, և պետական գործով մեկնել է Շվեդիա. «Ես հունվարի 11-ի գիշերը Հայաստանի ֆուտզալի հավաքականի հետ մեկնել եմ Շվեդիա՝ որպես Ֆուտզալի կոմիտեի նախագահ: Ես հենց հաջորդ օրը հայտնել եմ իմ ցավակցությունը Ավետիսյանների ընտանիքին, և պետք չէ դա դարձնել շահարկումների առարկա: Ես երեկ առավոտյան եմ միայն վերադարձել Հայաստան:
Իսկ ինչ վերաբերում է նախագահի ներկա չգտնվելուն այդ հուղարկավորությանը, ապա պիտի ասեմ, որ երկրի երկրորդ դեմքը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա էր, և դա, կարծում եմ, նորմալ էր, իսկ նախագահը, վարչապետը ցավակցել են: Չեմ կարծում, որ երկրի բոլոր ղեկավարները պետք է միաժամանակ գային և սգային հենց տեղում»: