Պեսկովի խոսքերով՝ ճգնաժամը կարող է ավարտվել միայն ներուկրաինական երկխոսության ընթացքում, որը պետք է սկսեն այդ երկրի իշխանությունները:
Փոքրիկ հատված տղաների կյանքից ովքեր թշնամուց ընդամենը 60 մետրի վրա են անցկացնում իրենց գիշերները որպեսզի մենք այստեղ խաղաղ, քնենք, ապրենք, սովորենք, երեխաներ դաստիարակենք, ով վաղը նրանց կփոխարինի պարտականության զգացումով և հպարտությամբ…
Հունվարի 20-ի ժամը 09.00-ից մեկ մարտական հաշվարկ Սոթք-Քարվաճառ հատվածում իրականացրել է հերթապահություն:
Էրդողանի վարչապետության ժամանակ 55 անգամ գաղտնալսել են նրա 3 կոդավորված հեռախոսները:
Մեդվեդևի խոսքերով՝ ուկրաինական էլեկտրաէներգիան մատակարարվելու է «Ղրիմի դաշնային օկրուգ», այսինքն՝ Ռուսաստան:
Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խորին ցավակցություններն է հղել վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:
Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
Հունվարի 19-ի առավոտյան պետության ղեկավար Աբդ ալ-Ռահման Մանսուր ալ-Խադիի նստավայրի մոտ մարտեր էին սկսվել բանակային ստորաբաժանումների ու շիա ապստամբների միջև:
Հավատարիմ ենք մնում այն սկզբունքին, որ մեծ երկրները չեն կարող նեղել փոքր երկրներին
Ամանորի նախաշեմին Գոռին ախտորոշեցին գլխուղեղի ուռուցք, որի հետևանքով փոքրիկը հիմա էլ չի կարողանում քայլել:
«Արաքսյայի ընտանիքը մեզ մոտ է ապրում, բազմազավակ ընտանիք է: Արաքսյան 3 եղբայր ունի, ամենափոքրը 8-րդ դասարանում է սովորում: Արաքսյան երկվորյակ քույր էլ ունի, որն ամուսնացել է եւ բնակվում է Հունաստանում, բայց այս դեպքից հետո Հայաստան է եկել»:
«Ինձ ավելի շատ հետաքրքրում է գործի բացահայտումը, ոչ թե այն, թե ինչ պատիժ կստանա մեղադրյալը: Երանի ես սխալվեմ, բայց ես կարծում եմ, որ մենք այդ հարցերի պատասխանները չենք ստանա»,- ասում է Ավետիք Իշխանյանը:
Մեր զրուցակիցն է FOREX Club-ի երևանյան մասնաճյուղի վերլուծաբան-խորհրդատու Իրինա Սիմոնյանը:
Չի բացառվում, որ մոտ ապագայում ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգ վերադառնա Ասոցացման համաձայնագիրը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) ավագ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը` անդրադառնալով Հայաստան-Եվրոպական միություն բանակցություններին և հարաբերությունների հետագա հնարավորություններին: Դատելով Եվրոպական միության պաշտոնյաների շրջանում առկա տրամադրություններից` եվրոպացի փորձագետը նշեց, որ դրական ազդակներ է նկատում ՀՀ-ԵՄ ապագա հարաբերությունների հարցում:
2014թ. հունվարի 27-ին քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործն արդեն դատարանում է: Մոտ մեկ տարի քննված քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, այն մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին:
Փոքրիկ Սերյոժան բոլորիս համար ինչ-որ շատ անորոշ, անհավանական հաղթանակի հույս էր:
«Ցանկացած հանցագործի այդ սահմանապահը պետք է արգելանքի տակ վերցնի ու հանձնի ՀՀ իշխանություններին: Դա չի արվել: Ինչո՞ւ չի արվել: Այդ հարցերը պետք է տրվեն պետական պաշտոնական մակարդակով, ու պետք է պահանջատեր լինել: Մինչ օրս չենք տեսել մեր պաշտոնյաների կողմից որևիցե պաշտոնական պահանջ»:
Դեպքեր, բացահայտումներ, վիճակագրություն: Հունվար, 1-ին տասնօրյակ:
Առաջին հերթին այն հանգամանքը, որ այդ զինվորին ձերբակալելուց հետո տեղափոխեցին ռուսական ռազմաբազա և չտվեցին մեր իրավապահ մարմիններին, չնայած բոլորիս համար տրամաբանական էր թվում, որ եթե մեր երկրի տարածքում է կատարվել հանցագործությունը, ապա գործը պետք է վարի հայկական կողմը: Մարդիկ միանգամից հիշեցին հայ վարորդին, որին կնոջ խալաթ հագցրած բերել էին դատարան, հիշեցին ռուսների կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին, և այդ ամենը տպավորություն էր թողնում, որ մենք Ռուսաստանին ընդունում ենք որպես դաշնակից, բայց նա արհամարհանքով է վերաբերվում մեր իրավունքներին ու զգացմունքներին:
Եղվարդի մանկապարտեզը դեռ չի աշխատում, թեև նախատեսված էր, որ այն պետք է իր դռները բացեր երեկ` հունվարի 19-ին:
Այսօր՝ հունվարի 20-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475 դրամ։ Նախորդ օրվա համեմատ դոլարը թանկացել է 1.06%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 100 հազար դոլար։
Քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է, ապա բնական է, որ դրանք ռուսաստանյան օրենքներն են, կլինի ռուսաստանյան դատավարություն, բայց պետք է նշել, որ այս օրերին Գյումրիում աշխատում է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը և նախագահի հանձնարարությամբ նա աշխատում է հայ քննիչների հետ համատեղ, նրանք մասնակցում են քննչական գործողություններին, և այդ պատճառով քննությունն ընթանում է համատեղ: Սակայն կլինի ռուսաստանյան դատավարություն և այս պարագայում Ռուսաստանի օրենսդրությունը նման հրեշավոր հանցագործությունների նկատմամբ բացարձակ անգութ է:
«Հեքիաթ չի, էլի, մտնես մեկի տունը, բոլորին կոտորես անտեղի: Որ ի՞նչ, սրա անունն ի՞նչ դնել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը` խոսելով Գյումրիում կատարված սպանդի մասին:
Ազգային վիճակագրական ծառայությունը 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրել է պարենային ապրանքների 5.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է կաթնամթերքի՝ 5.8%, սուրճի, թեյի, կակաոյի՝ 6.1%, մրգի՝ 8.3%, շաքարավազի՝ 9.6%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 18.2% գնաճով:
2014 թվականին Ալավերդի քաղաքին հատկացված բնապահպանական մասհանումները կազմել են 120 մլն դրամ: Այս գումարի 30 տոկոսն ուղղվել է առաղջապահական ծրագրերի իրականացմանը:
Դրամապահոցից 34 միլիոն 500 հազար դրամ, 30 հազար դոլար և 4.500 եվրո հափշտակողը բանկի աշխատակիցն էր:
«Կարելի է մեղադրել Ռուսաստանին անգործության մեջ: Ի վերջո, դա ռուսական ռազմաբազա է, եթե այնտեղ ծառայողները խմած են դուրս գալիս փողոց, կամ զենքով են դուրս գալիս խաղաղ բնակչության մեջ, ուրեմն մթնոլորտը սխալ է: Այստեղ ուսումնասիրությունն ավելի կարևոր է, քան քաղաքական վերլուծությունը: Մեր նպատակը պետք է լինի այս հարցի վրա կենտրոնանալը: Եթե սա չբացահայտվի, միգուցե էլի նման դիվերսիաներ ու հանցագործություններ լինեն»,- ասում է նա:
Ընտանիքի հայրը՝ Գագիկ Հովհաննիսյանը, դեռ մարտի դաշտում էր ուխտել 12 արու զավակ ունենալ՝ ի հիշատակ պատերազմում զոհված իր 12 մարտական ընկերների: Տղաներն առայժմ 7 են, ում անվանակոչել է իր զինակից ընկերների անուններով: Ծնողները նշում են, որ հպարտություն է 12 զավակ ունենալը, սակայն նրանց պահել-մեծացնելը հեշտ չէ, ուստի ցանկանում են, որպեսզի բազմազավակ ընտանիքները համապատասխան կարգավիճակ ստանան՝ դրանից բխող արտոնություններով։
Պարտատոմսերի եկամտի գումարը վճարվել է հունվարի 20-ի դրությամբ պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի հիման վրա` մուտքագրելով պարտատոմսերի սեփականատերերի հաշվարկային հաշիվներին:
Կան 5 առևտրային բանկեր, որոնց ընդհանուր կապիտալն արդե՛ն իսկ գերազանցում է 30 միլիարդ դրամը, և նրանք 2017 թվականին ընդառաջ` կապիտալը ԿԲ պահանջին համապատասխանեցնելու խնդիր չունեն։