Բաժիններ՝

Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել է 8500-ի սահմանագիծը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 8594, իսկ վարակվածների թիվը՝ 21.614 մարդու: Այս մասին են վկայել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) երկվա տվյալները:

Նշված վիճակագրական բոլոր տվյալները բաժին են ընկել Արևմտյան Աֆրիկայի երեք երկրի՝ Գվինեա, Լիբերիա ու Սիեռա Լեոնե: Լիբերիայում Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 3587-ի, ևս 8435 մարդ վարակվել է այդ վիրուսով:

Սիեռա Լեոնեում զոհերի թիվն ավելի քիչ է՝ 3132 մարդ, սակայն դրա հետ մեկտեղ ավելի մեծ է վարակվածների թիվը, քան որևէ այլ երկրում՝ 10.306 մարդ: Այդ երկրների հետ համեմատ՝ Գվիենայում էականորեն պակաս է թե՛ զոհերի, թե՛ վարակվածների թիվը. համապատասխանաբար 2873 ու 1875 մարդ:

Սրանից առաջ ԱՀԿ-ն Էբոլա վիրուսի հետևանքների մասին տվյալներ էր ներկայացրել հունվարի 16-ին, որոնց համեմատ՝ Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի զոհերի թիվն աճել է 126-ով, իսկ վարակվածների թիվը՝ 241-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս