
Գագիկ Ծառուկյան. Հովիկ Աբրահամյանը գալիս է մեր տուն, մեկ-մեկ բողոքում է ԲՀԿ-ական պատգամավորներից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հանդիպել է ԲՀԿ Երիտասարդների միության, տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների, հասարակական կազմակերպությունների ու ֆեդերացիաների երիտասարդ ներկայացուցիչների հետ: Երիտասարդներից մեկը Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել է՝ արդյոք վարչապետ նշանակվելուդ հետո Հովիկ Աբրահամյանը գալի՞ս է Ձեր տուն: Ի պատասխան Գ. Ծառուկյանն ասում է. «Իհարկե, գալիս է, բայց ավելի անկեղծ ասեմ՝ հիմա շատ կարճ ժամանակով: Իհարկե, մեկ-մեկ էլ բողոքում է ԲՀԿ-ական պատգամավորներից, նրանց ելույթներից, ասածներից, գրածներից, բայց ինքը ամեն ինչ շատ լավ հասկանում է, որ անձնական հարաբերությունները ոչ մի կապ չունեն կուսակցական գաղափարների մոտեցումների հետ»:
Տեսանյութը՝ այստեղ.