
Ծեծկռտուք՝ «Բադեն-Բադեն» հյուրանոցային համալիրում. հաճախորդին ծեծելու մեջ կասկածվում է անվտանգության աշխատակիցը. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 7-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի, դեմքի և մեջքի քերծված վերքերով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ռուդոլֆ Պողոսյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ հիվանդանոց է տեղափոխվել Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի 122/10 հասցեում գործող «Բադեն-Բադեն» հյուրանոցային համալիրի համարում իրեն ծեծի ենթարկելուց հետո: Ոստիկանները պարզել են, որ Ռ. Պողոսյանին հյուրանոցում ծեծի է ենթարկել Դավիթաշենի 2-րդ թաղամասի բնակիչ, 31-ամյա Հակոբ Սահակյանը, ով աշխատում է նշված հյուրանոցում՝ որպես անվտանգության աշխատակից:
Մանրամասներն` այստեղ