Ամոթ է, ուշքի եկեք. «Հրապարակ»

«Հոյակապ քաղաքական դաշտ ունենք՝ խոսք չկա: ՀՀ առաջին նախագահը վարչապետին մեղադրում է«իդիոտիզմի» մեջ, վերջինս նրա ասածները որակում է որպես «ցնդաբանություն»:

Անպոչ գդալի նման մեջընկնող շարմազանովների մասին էլ չենք ասում, որոնց շուրթերից ՀՀ գործող նախագահի հասցեին անզուսպ քծնանք, իսկ նախկին նախագահի հասցեին՝ վիրավորական արտահայտություններ լսելն անչափ տհաճ է»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Պարզվում է՝ Հովիկ Աբրահամյանը մտահոգված է «պաշտոնաթող նախագահի ինստիտուտի» վարկանիշով:

Սրան ի պատասխան, քիչ է մնում ասես՝ իսկ ո՞վ է հաշվել, թե որքան ընկավ վարչապետի ինստիտուտի վարկանիշը, երբ հայտնի մականունով օլիգարխը նշանակվեց կառավարության ղեկավար, գծատերը՝ ԱԺ նախագահ, տարբեր կոռուպցիոներներ՝ նախարարներ:

Քաղաքական դեմքերը մեզանում կամաց մղվում են հետին պլան, առաջ են գալիս գողական-քրեական-օլիգարխիկ դեմքերը, ուստի զարմանալի չէ այլեւս, որԼեւոն Տեր-Պետրոսյանի նման կիրթ ու զուսպ մարդը եւս սկսում է արտահայտվել այնպես, ինչպեսընդունված է արտահայտվել նման միջավայրում…

Ամոթ է՝ ասում է Հովիկ Աբրահամյանը: Ամոթ է՝ երկրորդում ենք մենք. մեր երկիրն այն վիճակում չէ, որ նախկիններն ու ներկաներն իրար հայհոյեն: Դրանից որեւէ օգուտ երկիրն ու հասարակությունը չի ստանալու: Ուշքի եկեք»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս