Նազարբաևը իր սեփակա՞ն խաղն է խաղում, թուրանական աշխարհի՞, թե՞ Պուտինի. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Ինձ մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնց պատասխանը չգիտեմ:
Բնականաբար, մենք հաջորդ շաբաթվա ընթացքում այդ հարցերի պատասխանը կփորձենք ստանալ: Բայց այժմ պարզապես գրի առնենք, որ չմոռանանք: Եվրասիական միություն մենք կմտնենք, ասում են, այս ամսվա ընթացքում:
Իսկ Մաքսայի՞ն միություն: Դրանից հետո՞: Թե՞ Եվրասիական միությանն անդամակցելն արդեն մեխանիկորեն նշանակում է դառնալ Մաքսային միության անդամ, եւ վերջինիս շուրջ բանակցելու այլեւս կարիք չկա՞:
Ի դեպ, ի՞նչ եղան այն 800 ապրանքատեսակները, որոնց շուրջ նախորդ կառավարությունը բանակցում էր` դրանք «մաքսային բացառությունների» շարքում դնելու համար: Նազարբաեւը իր սեփակա՞ն խաղն է խաղում, թուրանական աշխարհի՞, թե՞ Պուտինի… Արցախը անկա՞խ պետություն է, թե՞ Հայաստանի անբաժանելի մաս»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։