
Շիրակացի փողոցում դի է հայտնավերվել

Հունիսի 7-ին, ժամը 12.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 54-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1962 թ. ծնված Ա. Գ.-ի դին: