
ՄՀՀ-ն կարող է սնանկ ճանաչվել. «Փաստինֆո»

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ը կարող է սնանկ ճանաչվել: Համալիրի գործընկեր ռուսական «Ռեգիոն նատ սերվիս» ընկերությունն արդեն այս հայցով փորձել է դիմել ՀՀ դատարան: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Սակայն, ընկերության հայցը Հայաստանի դատարանները չեն ընդունել` այն միմյանց հասցեագրելով:
ՄՀՀ-ի փաստաբան Արմինե Հակոբյանի խոսքով՝ ռուսական ընկերությունը նախ դիմել է Կենտրոն վարչական շրջանի դատարան, սակայն այստեղ հայցը չեն ընդունել` պատճառաբանելով, որ այն պետք է ներկայացավի Գեղարքունիքի մարզի դատարան, քանի որ համալիրի իրավաբանական հասցեն այդ մարզում է գրանցված:
Իսկ Գեղարքունիքի մարզի դատարանից էլ հայցվորին հետ են ուղարկել Կենտրոն դատարան, քանի որ ՄՀՀ գրասենյակը Երևանի այս համայնքում է գտնվում:
«Այստեղից հարց է ծագում, թե ինչպե՞ս է բռնագանձման գործը քննվել Կենտրոն դատարանում, եթե համալիրի գործերն ընդդատյա չեն Կենտրոն դատարանին»,- մեզ հետ զրույցում նշեց համալիրի փաստաբանը, ապա կես լուրջ կես կատակ հավելեց. «Դատական համակարգի այսքան խախտումներից հետո երևի թե պետք է շնորհակալ լինենք մեր դատական համակարգից, որ թույլ չեն տալիս ՄՀՀ-ն սնանկ ճանաչել»:
Մանրամասներն՝ այստեղ