
Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն համաներում է խոստացել

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է համաներում շնորհել հարավ-արևելքի դիմակայության մասնակիցներին, որոնք չեն գործել ծանր հանցանքներ: Պորոշենկոն այս մասին հայտարարել է Կիևում իր երդմնակալության ժամանակ:
Պորոշենկոն խորհրդարանի շենքում հայտարարել է, որ մոտ ժամանակներս խաղաղությամբ կմեկնի երկրի արևելք և լռության րոպե է հայտարարել` կապված ինչպես արևելքում, այնպես էլ «Մայդանում» զոհվածների հիշատակը հարգելու հետ: Պորոշենկոն խոստացել է ռուս վարձկանների համար միջանցք թողնել, որպեսզի նրանք լքեն երկիրը:
Պորոշենկոն այսօր ժողովրդին հավատարմության երդում է տվել և դարձել է Ուկրաինայի հինգերորդ նախագահը: