Պաշտպանը կրակոցներից վիրավորվածի գործողություններում հանցակազմ չի տեսնում. ինչով է պայմանավորված որպես կասակածյալ ներգրավելու մասին որոշումը

Ինչպես հայտնի է, մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչակ կրակոցներից վիրավորված Ներսես Մելքոնյանը ձերբակալվել է: Նա կասկածվում է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Ներսես Մելքոնյանին փաստաբան Վարդուհի Էլբակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Ներսես Մելքոնյանի գործողություններում հանցակազմ չի տեսնում: Փաստաբանը հայտնեց, որ իր կարծիքով՝ կբողոքարկեն Ն. Մելքոնյանին ձերբակալելու մասին որոշումը:

Մեր հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Ն. Մելքոնյանին որպես կասակածյալ ներգրավելու մասին որոշումը, եթե ինքը վերջինիս գործողություններում հանցակազմ չի տեսնում, Վ. Էլբակյանը պատասխանեց. «Դա կարելի է պայմանավորել շատ ու շատ գործոններով: Դա կանխատեսելի էր, ես արդեն իսկ ասել եմ: Այն հայտարարություններից, որոնք արվում էին, կարելի էր ենթադրել, որ Ներսեսին պետք է մեղադրանք առաջադրվի կամ նրան պետք է ներգրավվեն որպես կասկածյալ»:

Հարցին՝ ի՞նչ գործողություններ են վերագրվել Ներսես Մելքոնյանին, Վարդուհի Էլբակյանը պատասխանեց, որ այն գործողությունները, որոնք օրենսդիրը նկարագրել է 258-րդ հոդվածում, փորձել են վերագրել Ն. Մելքոնյանին:

Տեսանյութեր

Լրահոս