
Ուկրաինան եղել, կա և կմնա միացյալ պետություն. Պորոշենկո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, իր երմնակալությունից հետո դիմելով ժողովրդին, հայտարարել է, որ Ուկրաինան եղել, կա և կմնա միասնական պետություն.
«Հենց եվրոպական փորձն է մեզ հուշում, որ լիազորությունների զգալի մասն այժմ պետք է կենտրոնից հասցեագրել տեղական ինքնակառավարման մարմիններին: Ապակենտրոնացման բարեփոխումը կմեկնարկի այս տարի` Սահմանադրությունում կատարված փոփոխություններով:
Նորընտիր տեղական խորհուրդները կստանան նոր լիազորություններ, սակայն Ուկրաինան եղել, կա և կլինի մասնական պետություն: Ֆեդերալացման մասին անհեթեթությունը հիմք չունի Ուկրաինայի համար»:
Պորոշենկոն ընդգծել է, որ Ղրիմը եղել, կա և կլինի ուկրաինական. «Ռուսաստանն օկուպացրել է Ղրիմը: Այդ մասին ես երեկ Նորմանդիայում ամուր հայտնեցի Ռուսաստանի ղեկավարությանը»: Պորոշենկոն Դոնբասի զինյալներին կոչ է արել վայր դնել զենքը: