
Պորոշենկոն ստանձնել է Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստանձնել է Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:
Տվյալ արարողակարգին ներկա են գտնվել Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Միխայիլ Կուցինը և զինված ուժերի երեք զորատեսակների (ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժեր) հրամաատարները:
Պորոշենկոն Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները ստանձնելու մասին Ուկրաինայի նախագահի հրամանը ստորագրել է այսօր` Ուկրաինայի Գերագույն ռադայում իր երդմնակալության ժամանակ: Այդ փաստաթուղթը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում: