Հունիսի 20-ին, ժամը 15.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հունիսի 19-ին ժամը 21.00-ից մինչև ժ.21.40-ը Լեռնավան գյուղում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են գյուղի ցանքատարածքները մոտ 130հա և բանջարաբոստանային կուլտուրաները:
Այս պահին Հայաստանի սահմաններին հանգիստ է, կրակոցներ չկան, ամեն տեղ նորմալ իրավիճակ է:
Ինչո՞ւ են կարգապահական տույժերի ենթարկվում ճանապարհային ոստիկանները:
• Հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով բնակավայրում իրականացվում են բակային համայցեր, արդյունքում հայտնաբերվել է ստամոքս-աղիքային թեթև գանգատներով 9 անձ, որոնց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:
Երեկ քրեակատարողական հիմնարկից տուն է վերադարձել Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը, որը Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերներից մեկն է:
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունիսի 19-ին, ժամը 10.40-ին, Արթիկի Գորկու փողոցից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Գարիկ Խ.-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի «Վաղ, թե ուշ» գրքի շնորհանդեսին:
Հունիսի 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 22-25-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Վարդան Այվազյանի խոսքով՝ գազի գնի վրա ազդել են բաշխիչ համակարգի մաշվածությունը, «ՀայՌուսգազարդի» աշխատակիցների աշխատավարձը, գազի կորուստները, ընկերության ներդրումային ծրագրերը, շահույթը, մասնավորապես՝ աշխատավարձի ծախսն ավելացել է 8-9 մլրդ դրամով, 119 հազար դրամի փոխարեն ներկայումս ամսական կազմել է 227 հազար դրամ, աշխատողների թվաքանակն ավելացել է շուրջ 1000-ով:
Արարատի զորամասում ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը նախնական տվյալներով, մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով: Այդ մասին այսօր լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Զինծառայողի մահը կապված է զենքի օգտագործման հետ: Հարուցվել է քրեական գործ, քննությունը կպարզի հանգամանքները: Իրականում ամեն ինչ անում ենք սակայն այսօրվա իրականությունն այնպիսի է, որ զենքի հետ վարվելու շրջանակներում դեպք է եղել», -հավելեց նախարար Օհանյանը:
Գործարար Փայլակ Հայրապետյանը օֆշորի գործում մեծ առաջընթաց է համարում օֆշորային սկանդալի առանցքային դեմքերից Աշոտ Սուքիասյանին երեկ Վրաստանից Հայաստան արտահանձնելու փաստը:
ԼՂՀ կառավարությունը հունիսի 19- ի նիստում հասատատեց պաշտոնական դրույքաչափերի հաշվարկման գործակիցները, որոնք սահմանվել են պետական հիմնարկների հետ համատեղ քննարկումների արդյունքում:
«Մեր քաղաքն առանց այն էլ շատ փոքր է ու 2 մասի է բաժանված, գետից այս կողմ էլ դպրոց մանկապարտեզ, մշակույթի տուն, պոլիկլինիկա կա, Սարահարթում էլ:Հավեսի համար ոտով կարելի ա գնալ, հիմի էլ 15 րոպե շուտ չենք դուրս գա, կես ժամ շուտ դուրս կգանք»:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014թ. հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմում է 4%։ Այս մասին նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական զեկույցում։
Բացի այդ, նիստի շրջանակներում ելույթ է ունենալու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հունիսի 19-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասի 28 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Գարիկ Գ.-ին:
Այդ գումարը կուղղվի բնակչության սոցիալական աջակցության համակարգի բարեփոխման նախագծի իրագործմանը:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԴԺՀ-ի Գերագույն խորհրդի նախագահության փոխնախագահ Վլադիմիր Մակովիչը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության դատախազության պատվիրակությանը` գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ:
Այս մասին Միջազգային իրավական ֆորումի նիստում այսօր հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը
Ադրբեջանը մեզ համար մոտ երկրներից մեկն է:
Քաղաքացի Սիլվա Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
2014 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանից արտահանումը աճել է 3.2%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) և կազմել 580 միլիոն դոլար։
Փանջիկիձեն ընդգծել է, որ վրացական պատվիրակությունը գլխավորելու է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, իսկ պատվիրակության կազմում գտնվելու է 4 նախարար:
Ֆրանսիացի թավջութակահար և կոմպոզիտոր Դոմինիկ դե Վիլենկուրը հունիսի 22-ին ժամը 19.00-ին առանձին համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգի ընթացքում կհնչեն Էդվարդ Գրիգի «Հոլբերգ սյուիտ» ստեղծագործությունը, Ռոբերտ Շումանի «Թավջութակի կոնցերտը» (փոխադրումը` Դոմինիկ դե Վիլենկուրի) և Դոմինիկ դե Վիլենկուրի «EMTO» թավջութակի և լարայինների համար ստեղծագործությունները:
«Սրանից մեկ օր առաջ էլ օրվա մեջ մի քանի հատ կրակեցին: Մի կրակոցը եկավ մեր հինգհարկանի շենքի տակ երեխեք էին խաղում, ընկավ ոտների առաջը: Տենց բան տեսած երեխան բա կարա՞ս ասես, որ առողջ ա ու երջանիկ»:
Այս մասին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության առաջին փոխնախարար Օտար Դանելիան:
«Մենք առաջարկել ենք բանակցությունների սեղանի շուրջ նստել անմիջապես ԼՂ ներկայացուցիչների հետ: Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը դա է»,- ասաց Կ.Նահապետյանը՝ նշելով, սակայն, որ ադրբեջանցիները դա մերժում են:
Դատարանում հրապարակվեց նաև վթարի օրը Վ. Պետրոսյանի մուտքային և ելքային զանգերի վերծանումները, որից հետո Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ դրանցով ապացուցվում է, որ ընթացքի ժամանակ Վարդան Պետրոսյանն օգտվել է հեռախոսակապից: «Վթարի պահին, վթարից առաջ ես հեռախոսով չեմ խոսել»,- հայտարարեց Վ. Պետրոսյանը:
«Բաքվում ՆԱՏՕ-ի «Ռոուզ Ռոթ» սեմինարում մեր մասնակցությունը շատ կարևոր էր և, եթե մենք չմասնակցեինք, վակուում կստեղծվեր և ադրբեջանցիները թյուր կարծիք կստեղծեին տարածաշրջանում տիրող անվտանգության իրավիճակի հետ կապված: Այսպիսի հարթակներում ՀՀ դիրքորոշումն ու ներկայացումը չափազանց կարևոր է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը: