
Զինծառայողը մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով. Օհանյան. panorama.am

Արարատի զորամասում ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը նախնական տվյալներով, մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով: Այդ մասին այսօր լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Այս մասին գրում է panorama.am-ը: «Զինծառայողի մահը կապված է զենքի օգտագործման հետ:
Հարուցվել է քրեական գործ, քննությունը կպարզի հանգամանքները: Իրականում ամեն ինչ անում ենք սակայն այսօրվա իրականությունն այնպիսի է, որ զենքի հետ վարվելու շրջանակներում դեպք է եղել», -հավելեց նախարար Օհանյանը: Մանրամասներն՝ այստեղ