Ռուսաստանն ամերիկյան պատժամիջոցները կվիճարկի ԱՀԿ-ում
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանը կոմյունիկե է հղել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ ԱՄՆ-ին մեղադրելով սեփական առևտրային պարտավորությունները չկատարելու մեջ՝ կապված ռուսական կազմակերպությունների նկատմամբ այդ երկրի կողմից պատժամիջոցներ սահմանելու հետ:
Այս մասին Միջազգային իրավական ֆորումի նիստում այսօր հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը. «ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ սահմանել է պատժամիջոցներ, որոնք բացասական հետևանքներ են ստեղծում արտաքին առևտրի հարցում:
Մենք որոշել ենք այդ պատժամիջոցները վիճարկել ԱՀԿ-ում, թեև հասկանում ենք, որ դա հեշտ չի լինի, քանի որ ԱՄՆ-ն ԱՀԿ-ում ունի թե՛ դոկտրինալ, թե՛ գործնական հեղինակություն»: