Բաժիններ՝

Ալավերդցիների հաշվարկով՝ 3 տարին մեկ տրանսպորտի գինը թանկանում է

asparez.am-ը գրում է. Ալավերդի քաղաքում տրանսպորտի թանկացման մասին խոսակցությունները այնքան են բարկացնում բնակիչներին, որ նրանք սկսել են ոտքով երթեւեկել.

«Մեր քաղաքն առանց այն էլ շատ փոքր է ու 2 մասի է բաժանված, գետից այս կողմ էլ դպրոց մանկապարտեզ, մշակույթի տուն, պոլիկլինիկա կա, Սարահարթում էլ:Հավեսի համար ոտով կարելի ա գնալ, հիմի էլ 15 րոպե շուտ չենք դուրս գա, կես ժամ շուտ դուրս կգանք»,-ասում է ծայրամասային Շահումյան (ժամանակին առանձին համայնք էր՝ գյուղի կարգավիճակով) թաղամասում բնակվող Ասյա Վարոսյանը:

Ալավերդցիների համբերության բաժակը լցվել է, քանի որ 2011թ-ի վերջին ներքաղաքային երթուղիների` ավտոբուսների վճարը 70 դրամից դարձավ 100 դրամ: Գնի թանկացման հետ մեկտեղ սպասարկման որակը չբարձրացավ՝ բնակիչներն անորոշ ժամանակով նստում ու սպասում են, թե ե՞րբ է իրենց տրանսպորտը գալու, իսկ ավտոբուսները կես ժամից շուտ քաղաքի մի ծայրից մյուսը չեն հասցնում գնալ: Շաբաթ-կիրակի օրերին էլ ավելի դժվար է երթուղային տրանսպորտ գտնել. «Քաղաքապետարանը որեւէ ձեւով պատասխանատու չէ, չի կարող վերահսկել ծախսերը, որովհետեւ տրանսպորտը համակարգող բաժին չունի: Մենք կարող ենք ուղղակի պայմանները խստացնել հաջորդ մրցույթի ժամանակ»,-տեղեկացնում են Ալավերդու քաղաքապետարանից:

Ալավերդի քաղաքում ուղեւորափոխադրումներ իրականացնելու մրցույթը շահած «Քարափ-Տրանս» ընկերությունը 11 տրանսպորտային միջոց ունի, որից 4-ը՝ ավտոբուս, 2 «Գազել» եւ 1 «Ֆորդ», մնացածը սովետական շրջանից ժառանգություն ստացած, ավելի քան մեկ քառորդ դար օգտագործված «Ռաֆ» մակնիշի մեքենաներն են: Այս ռեսուրսով Ալավերդիում երեք երթուղի է գործում:

Մանրամասներն՝ այտսեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս