Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը՝ 1.1 միլիարդ դոլար
2014 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանից արտահանումը աճել է 3.2%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) և կազմել 580 միլիոն դոլար։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Նույն ժամանակահատվածում ներմուծումն աճել է 2%-ով և կազմել 1 միլիարդ 699 միլիոն դոլար։
Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը տարվա առաջին 5 ամիսների կտրվածքով կազմում է 1 միլիարդ 119 միլիոն դոլար։