Մոսկվայի քաղաքային դատարանի ղեկավարությունը խախտումներ է հայտնաբերել 2013 թվականի դեկտեմբերի 13-ին Տվերի դատարանի կայացրած որոշման մեջ և նյութերը ուղարկել է կրկնակի դիտարկման:
ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած առողջապահության նախարարությանը կից կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին և առողջապահության նախարարության բոլոր աշխատողներին շնորհավորել է բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
«Չի կարելի օրվա կեսին փորը ցույց տալ, ասել հղի ենք, հետո օրվա երկրորդ կեսին կույս ձևանալ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Թարգմանիչ ակումբում մշտապես ներկա է եղել և՛ նախորդ բոլոր հանդիպումներին, և՛ լինելու է նաև այս հանդիպմանը: Այս առումով շահարկումներն իսկապես անհիմն են, քանի որ հայ-ռուսական բարեկամության ակումբը երբևէ չի՛ խախտել «ՀՀ Լեզվի մասին» օրենքը: Բայց քանի որ, ակումբը գործում է ոչ ֆորմալ սկզբունքով, թարգմանչի ծառայություններից օգտվելու հնարավորությունը թողնվում է մասնակիցների հայեցողությանը, ու քանի որ ակումբում ընթացող քննարկումները, որպես կանոն, բավական ակտիվ են ընթանում, մասնակիցները զրույցի դինամիկան չխախտելու համար պարզապես չեն օգտվել թարգմանչի ծառայություններից: Սա՛ է ամբողջը:
«Ես շատ հպարտ եմ, որ մեր տեղական ընկերություններն այսօր կարողանում են մշակել ծրագրեր, տեխնոլոգիաներ, որոնք շուկայում առաջնահերթ կիրառելի են»:
«Կարմիր գծերի» խնդրին անդրադառնալով, ՀԽ անդամները դեմ արտահայտվեցին ոլորտը շահեկան համամասնությամբ մասնավորին տրամադրելու իրողությանը՝ կարևորելով ոլորտում պետության կողմից հնարավորինս մեծ վերահսկողական գործառույթներ ունենալու անհրաժեշտությունը: ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց նաև այս հարցերում հասարակական ակտիվությունն ու քաղաքացիական շարժումների դերը, ինչը կարող է զսպիչ գործոն լինել:
Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղը չի կարողանում ոռոգման նպատակով օգտվել 45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Ջողազի ջրամբարից: Ադրբեջանական զինուժը ջրամբարի ձախ ափից պարբերաբար գնդակոծում է Բերքաբերի պաշտպանական դիրքերը եւ գյուղը: Բերքաբերը ոչ միայն ոռոգման ջուր չունի, այլեւ՝ խմելու ջուր:
«Կարդալ որոշումը, հասկանալ մի բան ու մեկնաբանել սեփական վերնաշապիկի չափով, այլ բան է: Հիմա նորից փորձում եք քաղաքացուն խաբել, թե՝ այն ինչ գրված էր, հիմա նոր հեծանիվ ենք բերել: Վերջը դատարկ Հայաստան եք ունենալու»,- նշեց նա:
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերի 100%-ը բոլոր շահագրգռված, տարաբնույթ կարծիքներ և տեսակետներ արտահայտող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ընկերության կողմից արդեն իսկ իրականացրած ներդրումային գումարների չափով:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կոնկրետ պլանների ու բանաձևերի մասին հանրային քննարկումների դեֆիցիտն ավանդաբար ուղեկցվում է հակամարտող կողմերի քարոզչական պատերազմի չափազանց մեծ ավելցուկով:
«Մի՛ քվեարկեք այնպես, որ ծիծաղելի դառնաք: Եթե ընդունվի, ձեր վրա խնդալու են, մեզ էլ նվաստացնելու: Մի՛ կառչեք իշխանությունից, մի քիչ կամային հատկություններ ցուցաբերեք»
Այսօր «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա միջազգային Դիջիթեք Բիզնեսի Ֆորումի բացման արարողությանը ներկա էր նաև ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտանության բանակի զորամասերից մեկի մարտական հենակետում զինծառայող է զոհվել։
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի վերաբերյալ իր ելույթում իշխանական թևի ներկայացուցիչներին կոչ արեց զերծ մնալ Արծվիկ Մինասյանի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց:
«Պետք է, որ բացահայտվի, որովհետեւ բոլոր փաստաթղթերը կան, առանց փաստաթղթի ոչինչ չի արվել: Ես դակումենտը տվել եմ, ինքը բանկում մթոմ բիզնես ծրագիր է կազմել, տվել է բանկին, խաբել է, թե իրան են փաբել, թե բանկն է խաբել: Մոտ 70 միլիարդի ապրանք պետք է բերեր: Այսինքն վարչապետը ստիպել է, ինքն էլ գրել է, ես կարծում եմ, որ բանկն է մեղավոր»:
Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն: Ինչպե՞ս կարելի է անվանել ներկայիս իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Վիճակն ավելի մոտ է խաղաղությա՞նը, թե՞ պատերազմին: Այսօր հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ (Ռուսաստանի Դաշնություն), դեսպան Վլադիմիր Կազիմիրովն այսպես պատասխանեց այս հարցին.
Վրաստանը պլանավորել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել հունիսի 27-ին, Բրյուսելում:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը երեկ հայտարարել է, որ 2008 թվականին Ռուսաստանը չէ, որ ընդունել է դիվանագիտական հարաբերությունը խզելու մասին որոշում, հետևաբար նա չէ, որ պետք է մտածի դրանց վերականգնման մասին:
«Մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բավական մեծ զարգացում է ապրում»,-այսօր ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՝ «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա միջազգային Դիջիթեք Բիզնեսի Ֆորումի բացման արարողության կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հունիսի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գեղարդ ճանապարհի 32-րդ կմ-ին շրջվել է ձորը, ինչի հետևանքով ուղևորը` 1967 թ. ծնված Մանվել Գալստյանը, տեղում մահացել է:
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հավանության է արժանացրել դատարանի այդ որոշումը:
Նախախորհրարանի պատվերով «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպությունը ս.թ. հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացրել է սոցիոլոգիական հարցումներ:
Այս մասին նշված է ՄԱԿ-ի սովորական սպառազինության ռեգիստրին Թուրքիայի ներկայացրած հաշվետվությունում:
Ցողունային բջիջների հավաքագրման ոլորտում բազմամյա փորձ ունեցող չեխ մասնագետները միաժամանակ կիսվեցին ոսկրածուծի փոխպատվաստման և ցողունային բջիջների հավաքագրման և պահպանման ժամանակակից լաբորատորիայի ստեղծման իրենց փորձով:
«Հեգնանք չհամարեք խոսքերս` Դուք կարդացե՞լ եք այս օրինագիծը մինչև վերջ, թե՞ Դուք հավատացել եք ձեր իրավաբանական վարչությանը, որ ասել է, որ կազուսներ չկան, մինչդեռ այստեղ շատ կիքսեր կան»
«ՍԴ-ում Դուք բավականին երկար քննարկումներին մասնակցեցիք: Դուք իսկապե՞ս գտնում եք, որ եթե «պարտադիր կուտակային» բառը փոխենք «նպատակային սոցիալական վճար» բառով, իսկապես իրավիճակը փոխվում է»
Հաշվի առնելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Նախկին նախագահները ներկա դրությամբ թիվ մեկ առաջադրանք են համարում Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում ուժային դիմակայությունը դադարեցնելը և խաղաղ կյանքին մարդկանց վերադարձ կատարելու համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելը:
«Աշխատանքային օրենսգրքում հստակ նշված է, որ երբ գործատուն պետությունն է, կարող են օրենքներով սահմանվել իրավահարաբերություններ, որ չեն կանոնակարգվում աշխատանքային օրենսգրքով: Նման օրինակ է սոցիալական փաթեթը և տարբերակման խնդիր չկա ու չի կարող լինել»