Վրաստանի նախագահը չի մեկնի Բրյուսել՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Վրաստանի նախագահը չի մեկնի Բրյուսել, ուր հունիսի 27-ին տեղի է ունենալու ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:

Փանջիկիձեն ընդգծել է, որ վրացական պատվիրակությունը գլխավորելու է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, իսկ պատվիրակության կազմում գտնվելու է 4 նախարար:

Վերջին մեկ ամսում Վրաստանում շարունակ քննարկվում էր այն հարցը, թե ում է վստահվելու Վրաստանի անունից ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ դա պետք է անի հենց ինքը՝ որպես պետության ղեկավար, սակայն վերջին հաշվով որոշվեց, որ դա պետք է անի Գարիբաշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս