Նախարարն այցելել է մարտական հենակետեր, հետևել դիրքերի մարտավարական բնագծի և կահավորման առումով բարելավման աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին:
Փորձագետները կազմել են այն մթերքների լավագույն հնգյակը, որոնք ազդում են ուղեղի վրա` լավացնում են հիշողությունը եւ խթանում ուղեղի աշխատանքը:
Ըստ հիմնական ոլորտների՝ միջին ամսական աշխատավարձերը կբարձրանան հետևյալ չափերով` Կրթության ոլորտում այն կկազմի 14%, այդ թվում ուսուցչական անձնակազմինը` 9.4%, առողջապահության ոլորտում` 21.5%, մշակույթի ոլորտում` 29.6%, կառավարման ապարատում` 47%, այդ թվում քաղաքացիական ծառայողներինը` 68% և այլն:
Ամուսիններն առայժմ չեն ցանկանում իրենց ապագա առաջնեկի թեմայով մեկնաբանություններ տալ:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ Կիևի կենտրոնում ձերբակալվել է 40-ամյա վրացի «օրենքով գող»Կախաբեր Օրագվելիձեն, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Կախա Թբիլիսսկի։ Քրեական հեղինակությունը պատրաստվում էր Ղրիմից մեկնել Իտալիա։
Այսօր Հայաստանի «մսակույտի օբեկտի» վերածված մշակույթի հիմնարկը Զվարթնոցը վարձով «զզվարթնոց» է սարքել: Ահա թե ինչ է լինում մի երկրում, որտեղ գլխի տեղը ստամոքսն է հայտնվում, իսկ դեմքի փոխարեն՝ հետույքը:Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսորը ընդգծում է Զվարթնոցի որոշիչ ազդեցությունը եվրոպական միջնադարյան ճարտարապետության վրա, մինչդեռ դուք, ստոր տականքներ, վարձով դիսկոտեկ եք սարքում Զվարթնոցում:
«Ես ոչ մի կողմի ասածներին լուրջ չեմ վերաբերում, ո´չ Ռոբերտ Քոչարյանի, ո´չ Սերժ Սարգսյանի, ո´չ էլ մյուսների հայտարարություններին: Իրական իրավիճակը հետևյալն է. ճիշտն ասած` ես այնքան էլ չեմ պատկերացնում այսօր որևէ ազդեցություն` Արցախի հետ կապված: Որևէ մեկը, նույնիսկ Հայաստանի իշխանությունները, խոսելուց, համոզելուց, բյուջեից օգնություններ տրամադրելուց բացի, իրական լծակներ չունեն Արցախում ինչ-որ բան փոխելու համար»,- ասում է Արամ Կարապետյանը:
«Հիշո՞ւմ եք, որ որևէ կազմակերպության անդամակցության ժամանակ արծարծվի Ղարաբաղի հարցը, թե ինչ սահմաններով Հայաստանը պետք է միանա: Անորոշություն է եղել, Ղարաբաղի մասին որևէ խոսակցություն չի եղել:
Իսկ հիմա կոնկրետ արձանագրում են, որ Ղարաբաղը չպետք է մտնի այդ կառույցի մեջ: Այդ դեպքում թող Սերժ Սարգսյանն իր ժողովրդին, առավել ևս Ղարաբաղի հայությանը բացատրի` ինչպե՞ս են այդ մարդիկ աշխատելու, տնտեսվարողներն ինչպե՞ս են արտադրելու: Թե՞ նորից բլեֆի վրա է, կմոգոնեն մի նոր խաղ` մտածելով, որ աշխարհին կխաբեն»,- ասում է Պետրոս Մակեյանը:
«Գազի բալոնը պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում մահվան հետ: Դա լավ գիտի ցանկացած իրավաբան: Գազի բալոնը մահվան հետ պատճառահետևանքային կապի մեջ կլինի միայն մեկ դեպքում՝ եթե բախման հետևանքով գազի բալոնը տրաքեր, ու դրա արդյունքում երեխաները մահանային: Այս ամենի սկիզբը բալոնը չէ: Այս ամենի սկիզբն այն է, որ Վարդան Պետրոսյանն ընթացքի ուղղությունը շեղում է երթևեկությունից, մտնում հողածածկ գոտի: Խախտումն այդ պահից է սկսվում: Բալոնն ի՞նչ կապ ունի»,- ասում է Ռուբեն Բալոյանը:
Էքստրադիցիայի արդյունքում Հայաստան է տեղափոխվել օֆշորային սկանդալի «հերոս» Աշոտ Սուքիասյանը:
Այսօր՝ հունիսի 19-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.7 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.07%-ով կամ 0.27 դրամով։
Քաղաքական գործիչները դեռ շարունակում են վիճել, թե իրականում որն է ամենաճիշտ խորհրդարանի ընտրակարգի ձեւը՝ 100% մեծամասնական, թե 100% համամասնական, թե՝ և՛ նա, և՛ նա: ՀՅԴ-ն ունի իր հստակ դիրքորոշումը, եւ դա ձեւավորված տեսակետ է ոչ միայն ՀՅԴ Արցախի կառույցի, այլեւ՝ ՀՅԴ Ընդհանուր Ժողովի ժամանակ քննարկվել եւ ընդունվել է, որ լավագույն խորհրդարանը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում կհամարվի այն խորհրդարանը, որը կձևավորվի 100% համամասնական ընտրակարգով:
Կարծում եմ, վաղ թե ուշ Հայաստանում կինոյով զբաղվող երիտասարդները ստիպված կլինեն բնագավառի ինքնակարգավորման պատասխանատվությունն իրենց ձեռքը վերցնել, փնտրել լուծումներ, եթե ուզում են ունենալ առողջ համակարգ և անկախ ֆիլմարտադրություն: Ավագ սերունդը չկարողացավ կողմնորոշվել և տեր կանգնել մեր կինոյին, այն կինոյին, որ շատ դժվարությամբ հենց իրենք էին ստեղծել:
Նկարահանող սարքն արձանագրել է համակարգչային խանութից կատարված գողությունը:
Ժամը 20:00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 34 ՕA 765 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գեղարդ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում «Գողթ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր կողաշրջվելով հայտնվել ձորում:
Կոնկրետ մեր ոլորտի զարգացման համար ծնողների այս մտայնությունն ամենամեծ արգելակող հանգամանքներից մեկն է, և մենք ստիպված ենք PR-ով և քարոզչությամբ զբաղվել, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրենց պատկերացումներն այն մասին, թե ինչպես երեխան պիտի կրթություն ստանա և կարիերա անի, չեն համապատասխանում իրականությանը` ընդհանրապես, և ՏՏ ոլորտում` մասնավորապես:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել շուրջ 52 մլն դրամ սոցիալական ապահովության պետական ծառայության տեղեկատվական ենթակառուցվածքը վերազինելու նպատակով:
Հունիսի 19-ին, ժամը 21.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Հանրապետական» ԲԿ է տեղափոխվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակչ` 1974 թ. ծնված Գ. Ն.-ն:
Ընդդիմադիրների բողոքը հուժկու էր: Հայաստանյան իրավիճակին անծանոթ մեկին կթվար, թե նախկինում հենց իրենք՝ ընդդիմադիր պատգամավորներն են ընդունել բոլոր օրենքները: Ուստի հիմա նեղացել են, որ իրենց ժամանակին չեն տվել օրինագծերը: Վեճերն այնքան բուռն էին, որ լրատվամիջոցները չէին հասցնում փոխանցել պատգամավորների ասելիքը: Ափսոս:
Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 3 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Երեկ ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնությունը չկարողացավ ընդունել որոշման նախագիծը, որով առաջարկվում էր արտահերթ նստաշրջանում քննարկվող հարցերը երկրորդից երրորդ ընթերցում անցկացնել հատուկ կարգով`երկրորդ ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում: Այս որոշման նախագծի օգտին քվեարկեց ընդամենը 64 պատգամավոր, և քանի որ քվորում չապահովվեց, որոշումը չընդունվեց:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը թույլատրել է «Սարատովսկայա գեներատորնայա կոմպանիա» ՍՊԸ թիվ 1 մասնաճյուղի կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2014թ. դեկտեմբերի վերջը:
«Մեր շենքերը երկրաշարժի ժամանակվանից վթարային շենքեր են: Այդ ժամանակվանից դիմում ենք նախարարություն, ասում ենք՝ եկեք, տիրություն արեք, ոչ տիրություն են անում, ոչ էլ»:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մատուցողուհու Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Փաստաբանն ասաց, որ թույլ են տրվել խախտումներ:
1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անգամ քառորդ դար անց հարյուրավոր ընտանիքներ, այդ թվում բազմաթիվ միայնակ տարեցներ, շարունակում են բնակվել Գյումրու տնակային ավաններում և կիսաքանդ ու վթարային, նախկին գործարանային հանրակացարաններում:
Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման հարցը բավականաչափ կարևոր է։ Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, այս մասին չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնել է Ռուսական երկաթուղիների նախագահ Վլադիմիր Յակունինը։
Հանրապետության տարածքում այս տարվա մշակված ավելի քան 62 հազար հեկտար հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններից ընդհանուր առմամբ արդեն կատարվել է շուրջ 11 հա գարու և ցորենի հունձ: Բերքատվության միջին ցուցանիշը, ըստ նախարարի, ներկա դրությամբ, կազմել է հեկտարից 9.8 ց՝ այդ թվում՝ գարու միջին բերքատվությունը՝ 8.9 ց, իսկ ցորենինը՝ 13.6 ց: Նա ընդգծել է, որ բերքատվության մակարդակն աճելու միտում ունի, և տարվա վերջնական ցուցանիշը, ի համեմատ ներկա միջանկյալի, ավելի բարձր է ակնկալվում:
Նախկինում դատվածը ոստիկանությունում ստիպված էր կրկին «թարմացնել» հիշողությունը:
«Ե՛վ իշխանությունները, և՛, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերն անընդհատ փորձում են` որպես արդեն կատարված փաստ և կատարված ընտրություն ներկայացնել Եվրասիական միությանն անդամակցելու անխուսափելիությունը: Վերջին հարցազրույցում, որքան հասցրեցի ծանոթանալ, Սերժ Սարգսյանը կրկին խոսում էր ինչ-որ էժան գազի մասին, որից բնակչությունն այդպես էլ տեղյակ չեղավ, ինչ-որ տնտեսական ձեռքբերումների, օգուտների մասին էր խոսում` լիովին անտեսելով հետևյալ երկու շատ կարևոր փաստերը»,- ասում է Կարապետ Ռուբինյանը:
Ինչ է նշանակում դեմոկրատիա, արդյո՞ք մարդու իրավունքների անտեսում թվացյալ կայունության և տնտեսական շահերի հաշվին։ Հորդորում ենք չխրախուսել կոռումպացված քաղաքական շրջանակներին՝ համագործակցելով նրանց հետ։ Հայաստանում կան այլ արժեհամակարգ ունեցող շրջանակներ, որոնք իրենց չեն անջատում ժողովրդից և կարևորում են ընդհանուր կարծիքի ձևավորումը՝ որոշումներ կայացնելիս։ Որն է իրական դեմոկրատիան Ձեզ համար: