
Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4%

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014թ. հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմում է 4%։ Այս մասին նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական զեկույցում։
Հաշվետու ժամանակահատվածում ամենից շատ աճել է գյուղատնտեսության ոլորտը՝ 5.4%-ով։ Գյուղոլորտի արտադրանքի ծավալը 160.7 միլիարդ դրամ է։
Աճի տեմպով երկրորդ տեղում ծառայություններն են, որտեղ արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ աճել է 3.1%-ով և կազմել 404.2 միլիարդ դրամ։
Շինարարությունն ինչպես երևում է դուրս է գալիս կայուն անկման փուլից. Գրանցվել է 0.5%-անոց աճ։
Մտահոգիչը արդյունաբերության ոլորտն է, որտեղ արձանագրվել է գրեթե զրոյական աճ՝ ընդամենը 0.2%։