
Պորոշենկոն հունիսի 26-ին ելույթ կունենա ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 23-27-ին Ստրասբուրգում անցկացվելու է ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանը: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵԽԽՎ-ի լիագումար նիստում ելույթ կունենա հունիսի 26-ին: Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ի մամլո ծառայությունը:
Բացի այդ, նիստի շրջանակներում ելույթ է ունենալու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ռուսական կողմը հունիսի սկզբին հայտարարել էր, որ բոյկոտելու է ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանը՝ կապված ռուսական պատվիրակության դեմ պատժամիջոցներ սահմանելու հետ: