Բաժիններ՝

Համաշխարհային բանկն Ուկրաինային կհատկացնի 300 միլիոն դոլարի վարկ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը դիտարկելու է Ուկրաինային 300 միլիոն դոլարի վարկ տրամադրելու հնարավորությունը: Այդ գումարը կուղղվի բնակչության սոցիալական աջակցության համակարգի բարեփոխման նախագծի իրագործմանը:

Համաշխարհային բանկի՝ Ուկրաինայի, Բելառուսի ու Մոլդովայի հարցերով տնօրեն Չիմյաո Ֆանը հայտարարել է, որ տվյալ նախագիծը կօգնի ընդլայնել քիչ ապահովված ընտանիքներին պետական սոցիալական օգնության ծավալը:

Նա հավելել է, որ նման օգնությունն ունի մեծ կարևորություն՝ հատկապես հաշվի առնելով Ուկրաինայում բարեփոխումների իրագործման մեկնարկը, որոնք մասնավորապես նախատեսում են գազի ու ջեռուցման սուբսիդիաների նվազեցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30