
«Տիգրանը հոգով-սրտով մեզ հետ է». ներկա վարչապետը՝ նախկինի մասին. Ա1+

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ ՀՀԿ նիստից առաջ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Խոսելով Տիգրան Սարգսյանի նշանակման մասին՝ նա նշել է. «Բրավո, շատ ուրախ եմ, Տիգրանը հոգով-սրտով մեզ հետ է»։
Հովիկ Աբրահամյանը չի ցանկացել պատասխանել, թե արդյոք իր եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարաբերությունները լարված են, միայն ասել է. «Ոստիկանապետը վատ չի աշխատում»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: