
2015 թվականից ՌԴ մուտք գործելու համար բացառություններ կարվեն միայն ՄՄ-ի ու ԵՏՄ-ի անդամ երկրների քաղաքացիների համար

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականի հունվարի 1-ից ԱՊՀ երկրների քաղաքացիների համար Ռուսաստան ելումուտն իրականացվելու է արտասահմանյան անձնագրերով: Բացառություն կարվի միայն Մաքսային միության ու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիների համար:
Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում: Դրանում ընդգծված է, որ այդ միջոցն անհրաժեշտ է դարձել՝ Ռուսաստանի պետական սահմանը հատելու միասնական կարգ ներդրելու, ինչպես նաև միգրացիոն գործընթացներն ավելի արդյունավետորեն վերահսկելու համար: