ԵԽԽՎ-ն քննարկել է Ուկրաինայի հումանիտար ճգնաժամը
«ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում որպես հրատապ հարց ներառված էր Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի հետևանքով երկիր հարավ-արելյան շրջաններում հումանիտար ճգնաժամի խորացումը, որի շրջանակներում ելույթ ունեցավ Ուկրաինայի նախագահ Պետեր Պորոշենկոն»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ Զոհրաբյանի այս հարցի շրջանակներում հիմնականում ելույթ են ունեցել եվրոպացի և ուկրաինացի պատգամավորները, ովքեր քննադատել են Ռուսաստանի իշխանություններին՝ մեղադրելով Ուկրաինայում լավարծությունը մեծացնելու և անջատողականներին աջակցելու մեջ: Հնչել են կոչեր ավելի ուժեղացնելու ճնշումները Ռուսաստանի նկատմամբ՝ ստիպելով, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի միջամտությունը Ուկրաինայի ներքին գործերին: Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել նման քաղաքական աջակցության համար, այդ թվում՝ անգլերեն և իսպաներեն: Նիստը ընթացել է առանց Ռուսաստանի պատվիրակության մասնակցության, որի անդամները որոշել են մինչև 2015թ. ձմեռային նստաշրջանի մեկնարկը բոյկոտել ԵԽԽՎ նիստերը, քանի որ ԵԽԽՎ-ն մինչ այդ որոշում էր կայացրել Ռուսաստանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից:
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այս հարցով Հայաստանի պատվիրակության անդամները ելույթներ չեն ունեցել: