Մենք հստակեցրել ենք մեր ճանապարհը երկարաժամկետ հեռանկարում. Մարգվելաշվիլի

Ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին փորձում է Մոսկվային հասցնել այն միտքը, որ Ռուսաստանի հարավային սահմաններին բարգավաճող, կայուն ու ժողովրդավարական Վրաստանը համապատասխանում է նրա շահերին.

«Վրաստանի համար դա անփոփոխ պարադիգմ է: «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, որը շարունակվում է 5 տարի, արդեն իսկ դրական ազդեցություն է ունեցել մեր հասարակության վրա: Նրա զարգացումը հանգեցրել է ժողովրդավարական օրակարգի ստեղծմանն ու կարևոր բարեփոխումների իրագործմանը:

Մենք պետք է ընթանանք էվոլյուցիոն գործընթացների ճանապարհով, դա կշարունակվի նաև հետագայում: Անհրաժեշտ է վերանայել մի շարք օրենքներ կամ ընդունել նորերը, օրինակ սննդի անվտանգության մասին օրենքը: Սակայն Ասոցացման համաձայնագիրը չի սահմանափակվում միայն ազատ փոխանակմամբ ու վիզային ռեժիմի ազատականացմամբ:

Մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ ապագայում մեր առաջադրանքը լինելու է ԵՄ-ին անդամակցելը: Համաձայնագիրը չի ենթադրում ավտոմատ անդամություն, սակայն մենք հուսով ենք օգտագործել առկա գործիքները՝ հետագայում մեր թեկնածությունն առաջադրելու համար: Մենք հստակեցրել ենք մեր ճանապարհը երկարաժամկետ հեռանկարում»:

Տեսանյութեր

Լրահոս