Բաժիններ՝

Իրաքի վարչապետը հուսով է զինյալների առաջխաղացումը կանգնեցնել ռուսական կործանիչների օգնությամբ

BBC-ի փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հաստատել է, որ իր երկիրը Ռուսաստանից ու Բելառուսից գնել է ռուսական «Սուխոյ» ընկերության՝ նախկինում օգտագործված մի շարք կործանիչներ:

Իրաքի ճգանաժամի սկսվելուց հետո իր առաջին հարցազրույցի ժամանակ Մալիքին հայտարարել է, որ այդ ինքնաթիռները կարող են Իրաքի վրա թռչել մոտակա օրերին: Դրա հետ մեկտեղ Մալիքին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ձգձգում է Իրաքին F-16 կործանիչներ վաճառելու գործարքը:

Սրանից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ալ-Մալիքիի հետ հեռախոսազրույցում հաստատել էր, որ Ռուսաստանն ամբողջովին աջակցում է Իրաքի կառավարությանը՝ երկրի տարածքն ահաբեկիչներից շուտափույթ ազատելու հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30