
Կառավարությունը սկզբունքորեն առարկություն չի ներկայացրել Տ. Ուրիխանյանի՝ տուգանքների հետ կապված նախաձեռնությանը

ՀՀ կառավարությունը քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա առաջարկում է սահմանել վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքների և այլ նույնօրինակ վճարումների ողջամիտ կանոնակարգում: Կառավարությունը սկզբունքային առարկություն չի ներկայացրել՝ միաժամանակ հայտնելով, որ արդեն իսկ ՀՀ Ազգային Ժողով է ներկայացրել մի օրինագիծ, որն ընդգրկում է ոչ միայն պատգամավորի առաջարկությունը, այլև առավել մեղմում տուգանքի չվճարված մասի ավելացման չափը: Նշված օրենքի նախագիծը ս.թ. հունիսի 18-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: