Արցախի պատվիրակությունը կմասնակցի Մաքսային Միություն-Հայաստան համաժողովին

Հունիսի 7-ին Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» համալիրում աշխատանքը կսկսի «Մաքսային Միություն-Հայաստան համագործակցություն» եռօրյա տնտեսական ֆորումը, որին մասնակցելու են նաև Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններից ժամանած ընկերությունների ղեկավարներ, գործարարներ, պաշտոնատար այրեր և հայաստանյան բիզնեսին առնչվող կառույցների պատասխանատուներ։ Ֆորումին մասնակցելու է նաև Արցախի Հանրապետության պաշտոնատար այրերից և գործարարներից կազմված պատվիրակությունը։  Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը:

Լիագումար նիստից բացի, կլինեն երկկողմ հանդիպումներ և կլոր սեղաններ, որոնց ընթացքում կքննարկվեն և կմեկնաբանվեն Մաքսային Միությանը անդամակցելու ժամանակ համագործակցության պայմանները և առանձին մանրամասներ։

Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Արցախի ներդրումային հիմնադրամի միջև ստորագրվելու է համաձայնագիր, որի հիման վրա կմշակվեն և կնախապատրաստվեն Արցախում Առևտրաարդյունաբերական պալատ հիմնադրելու գործում աջակցության միջոցներն ու տարբերակները։

 

Տեսանյութեր

Լրահոս