Մենք կապահովենք ոչ միայն ՆԱՏՕ-ի երկրների, այլև՝ բարեկամական Ուկրաինայի ու Վրաստանի անվտանգությունը. Օբամա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վարշավայում ունեցած ելույթում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանունակության ուժեղացմանն աջակցելու հարցում ԱՄՆ-ի մտադրությունը պայմանավորել է Արևելյան Եվրոպայում դաշնակիցների մասին մտահոգվելով:

Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր է ապահովել ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների, այլև՝ նրանց դաշնակիցների, այդ թվում նաև Ուկրաինայի անվտանգությունը.

«Երեկ ես հայտարարեցի Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ուժերի ռազմական ներկայության ուժեղացման նոր նախաձեռնության մասին: Դա նշանակում է աջակցություն մեր բարեկամներին, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան՝ նրանց սեփական անվտանգության ապահովման համար: Ոչ միայն Լեհաստանը, այլև Լատվիան, Էստոնիան, Ռումինիան երբեք մեն-մենակ չեն հայտնվի (վտանգի առջև):

Մենք հաստատում ենք մեր պարտավորությունները: Մենք զորավարժություններ ենք անցկացնում, մեր ռազմանավերը Սև և Բալթիկ ծովերում են, մեր զորքերը լեհական տարածքում են: Վաշինգտոնը դա անում է ոչ թե ինչ-որ մեկին ահաբեկելու, այլ՝ իր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս