Եղանակը՝ հանրապետությունում. Սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 6-9-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քամին հարավային` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 23-28մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում`
Հունիսի 5-ին, 8-ին, 9-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 6-7-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25մ/վրկ:
Երևան քաղաքի հունիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 34.80C (2001թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 1.70C (1967թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 20.60C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն