
Իրանի գլխավոր խնդիրներից մեկն ԱՄՆ-ի հետ հարաբերություններն են. Խամենեի

Իրանական IRINN պետական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր, հանգուցյալ այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնիի դամբարանի մոտ ունեցած ելույթում հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը ներկայումս բախվում է մի շարք խնդիրների, որոնցից առաջինն ԱՄՆ-ի հետ հարաբերություններն են.
«ԱՄՆ-ն Իրանի դեմ փորձել է կիրառել տարատեսակ մարտավարություն՝ ներառյալ տեռորն ու ընդդիմությանն աջակցելը, սակայն դա ավարտվել է անարդյունք: Իրանն աճում է օրեցօր՝ չնայած արևմտյան երկրների ճնշմանը»: Իրանում հունիսի սկզբին նշում են Խոմեյնիի մահվան 25-րդ տարելիցը (1989 թվական):