Բանդայի 9 անդամներից երեքն աղջիկներ են. նրանց դեմ հարուցված քրեական գործը դատարանում է
Դատարան է ուղարկվել բանդայի 9 անդամների դեմ հարուցված քրեական գործը:
27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Երևանում գտնվող տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով ստեղծել և անձամբ ղեկավարել է կազմակերպված զինված խումբ՝ բանդա, որի կազմում 2012 թվականի սեպտեմբերին ընդզրկել է մի շարք անձանց:
Ըստ մեղադրանքի՝ նրա նախաձեռնությամբ ձևավորված և անմիջականորեն նրա ղեկավարմամբ գործած բանդայի անդամները՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով 27-ամյա երիտասարդի դերաբախշմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևանում գտնվող տարադրամի փոխանակման կետերի ու դրանց աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկավաղ հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։
Կազմակերպված զինված խմբի հարձակումներր չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ բանդայի անդամներից մեկը «հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որը չի ընդգրկվել մյուս անդամների դիտավորությամբ»:
Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել կնոջ հետ: Կինը, հանդիսանալով նույն բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ, ի պաշտոնե վերապահված գործառույթներից ելնելով հասանելիություն է ունեցել ավանդատուների բանկային տվյալներին։ Հանցավոր մտադրության համաձայն՝ տղամարդը խմբով, նախնական համաձայնությամբ 2012 թվականի հուլիսի 31-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 309.477.642 դրամին համարժեք 723.940 դոլար և 83.668.795 դրամ։
Երևանաբնակ ևս երկու երիտասարդների մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012 թվականի դեկտեմբերից մասնակցել են Երևանում գտնվող տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով ստեղծած բանդային: Ըստ մեղադրանքի՝ բանդայի անդամները ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկափող հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչավվւ «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։
Կազմակերպված զինված խմբի՝ բանդայի անդամների ավազակային հարձակումները չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ խմբի անդամներից մեկը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որր չի ընդգրկվել խմբի մյուս անդամների դիտավորությամբ։
Երևանի 28-ամյա մեկ այլ բնակչի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օժանդակել է «Հայբիզնեսբանկ» ՓԲ րնկերության գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետի և նրա ամուսնու կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 46.788.000 դրամին համարժեք 100.000 դոլարի և 5.970.000 Հդրամի հափշտակությանր, ինչպես նաև 2012 թվականի դեկտեմբեր ամսին, ապօրինի կերպով ձեռք է բերել, իր մոտ պահել, ապա՝ ապօրինի իրացրել է զենք և ռազմամթերք:
28-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ընկերության գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ, ի պաշտոնե իրեն վերապահված գործառույթներից ելնելով հասանելիություն ունենալով ավանդատուների բանկային տվյալներին, իր լիազորությունները հիշյալ ընկերության շահերին հակառակ օգտագործելով, օգտվելով բանկի գործառնական վարչության պետի և սպասարկման բաժնի պետի կողմից նույնպես՝ իրենց կարգադրիչ և այլ լիազորություններր ոչ պատշաճ կատարելու, դրանք չարաշահելու, այդ թվում՝ վերջիններիս վերահսկողության բացակայության հանգամանքից ու դրա հետևանքով ստեղծված բարձիթողի վիճակից, երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության գալով ամուսնուհետ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 309.477.642 դրամին համարժեք 723.940 դոլար և 83.668.795 դրամ: Արդյունքում bանկի համար առաջացրել են ծանր հետևանքներ։
Եվս երկու կնոջ և մեկ տղամարդու մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետի և նրա ամուսնու հետ նախնական համաձայնությամբ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 73.169.992 դրամին համարժեք 119.900 ԱՄՆ դոլար և 23.923.795 դրամ։
Մեղադրյալների մի մասը կալանավորված է, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: