Յունիբանկի «Կոմիտաս» մասնաճյուղը ևս աշխատում է «մեկ պատուհանի» սկզբունքով
Յունիբանկի «Կոմիտաս» մասնաճյուղը (Երևան, Կոմիտասի 15/2) այսօրվանից հաճախորդների սպասարկումը ևս կիրականացնի «մեկ պատուհանի» սկզբունքով: Այսուհետ մասնաճյուղի հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փփոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարող են կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի:
Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերինլրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա: Նման մոտեցման շնորհիվ հաճախորդներիսպասրկման գործընթացը դարձել է առավել հարմարավետ և արագ:
Հիշեցնենք, որ սպասարկման բարելավման և մասնաճյուղերի աշխատանքի օպտիմալացման նպատակով, Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում «մեկպատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկմանը:
Բացի «Կոմիտաս» մասնաճյուղից, «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատում են նաև բանկի «Օպերա» (Երևան,Սայաթ-Նովա 1), «Աճառյան» (Երևան, Աճառյան 22, N51), «Երիտասարդական» (Երևան,Աբովյան 23/2) մասնաճյուղերը:
Նախատեսվում է, որ մինչև հունիսի վերջ «մեկ պատուհանի»սկզբունքով հաճախորդներիսպասարկում կիրականացնեն նաև «Հաղթանակ», «Զվարթնոց», «Տաշիր Կենտրոն», «Ավան» մասնաճյուղերը և բանկի գլխամասային գրասենյակը: Ներկայումս Յունիբանկն ունի 46մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկը սպասարկում է ավելի քան 240 000 հաճախորդի: