Բաժիններ՝

Վահագն Խաչատրյան. Գազի թանակցումը բոլոր պայմանավորվածությունների խախտում է

Չի բացառվում, որ առաջիկայում կրկնվի ռուսական գազի գնի հետ կապված դառը փորձը, երբ Հայաստանը գազը փաստացի թանկ էր ձեռք բերում, բայց ՀՀ պաշտոնյաններն ամեն կերպ թացնում էին դա և միայն 2 տարի անց բացահայտեցին գաղտնիքն ու հայտարարեցին 300 մլն դոլար կուտակված պարտքի մասին: Նման մտավախություն 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով այս տարվա առաջին եռամսյակում գազի ներկրման գնի փոփոխությունը, որ արտացոլվել է ՊԵԿ հաշվետվությունում:

«Անցած տարի «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրում հստակ գրված էր, որ գազը չի թանկանալու, բայց փաստորեն դարձել է 217 դոլար: Դա բոլոր պայմանավորվածությունների խախտում է»,- ասաց Վ.Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ մաքսային մարմնի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 845 հազար 231 խմ գազ՝ 186 մլն 603.8 հազար դոլար արժողությամբ, այսինքն՝ 1000 խմ-ը 217-220 դոլար, թեև ըստ ՀՀ կառավարության և «Գազպրոմի» միջև անցած տարի կնքված համաձայնագրի, ՀՀ-ն ՌԴ-ից գազը պետք է ներկրեր 1000 խմ-ն 189 դոլարով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս