Հրաժարական է տվել Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղարը
Apsny Press-ի փոխանցմամբ՝ Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Նուգզար Աշուբան հրաժարական է տվել: Այդպիսի որոշում է կայացրել նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Բեսլան Կուբրավան: Նրանք համատեղ հայտարարություն են տարածել, որում նշել են, որ հանրապետությունում իրականացվել է պետական հեղաշրջում:
Նրանց խոսքերով՝ հեղաշրջման մասնակիցները ներկայումս կիսում են պաշտոնները, հալածում են ընդդիմադիրներին ու իրենց որոշումներն են փաթաթում ժամանակավոր իշխանության վզին: Աշուբան ու Կուբրավան ընդգծել են, որ իրենք չեն կարող այլևս աշխատել բարձրաստիճան անձանց նկատմամբ շարունակվող ճնշման պայմաններում: