Միկոյանի արձանին դեմ արտահայտվողների մեծ մասը տգետ է. Վարդան Դևրիկյան. newsbook.am
NewsBook-ը զրուցել է գրականագետ Վարդան Դևրիկյանի հետ
– Ըստ Ձեզ՝ Միկոյանի արձանի տեղադրումն իշխանական անհեթեթ կապրի՞զ է, թե՞, այնուամենայնիվ, հայտնի գաղափարախոսության հաստատման վկայությունն է:
– Գաղափարախոսությունն այս հարցում ոչ մի կապ չունի, որովհետև այդ գաղափարախոսությունը գոյություն չունի ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում: Դա հիվանդագին երևակայության զառանցանք է: Միգուցե ենթատեքստում Հայաստանի և Ռուսաստանի կապերի առավել մերձեցումն է, բայց ես այդտեղ վատ բան չեմ տեսնում: Ուղղակի այդ արձանի հարցում կոնցենտրացվեցին հասարակության բոլոր տեսակի դժգոհությունները: Միևնույն ժամանակ նկատվեց մի միտում, թե տգետները, կիսագրագետներն ինչպես են որոշակի դերակատարում ստանձնում մեր կյանքում և անհեթեթ մեղադրանքներ ներկայացնում: Իմիջիայլոց, վրացիները, ադրբեջանցիները ճգնում են արդարացնել ստալինյան ռեպրեսիայի տարիների գործիչներին՝ ասելով, որ այդ մարդիկ վերափոխումների կազմակերպիչ են եղել:
Իսկ մենք փոխանակ հպարտանք, որ Միկոյանի պես քաղաքական գործիչ ենք ունեցել, որի անունն անմիջականորեն կապվում է երկրի վերելքի, արդյունաբերության զարգացման հետ, այսպիսի ցեխ ենք նետում: Արձանի դեմ պայքարողները տգետներ են:
– Նրանք, ովքեր դեմ են այդ արձանի տեղադրմանը, տգե՞տ են:
– Ոչ թե՝ ով դեմ է, նա տգետ է, այլ դեմ արտահայտվողների մեծ մասը տգետ են: Մեր հասարակական ակտիվիստ կոչվածների մեծ մասն է տգետ, և ես չեմ խուսափում այդ բառն ասել: Մկրտիչ Ներսիսյանի հուշատախտակի հետ կապված էլ նույնը եղավ: Մարդիկ ինչքա՞ն դեբիլ պետք է լինեն, իսկ ես դեբիլից բացի այլ բառ չեմ կարողանում գտնել, որ ցեխ շպրտեն անգամ Մկրտիչ Ներսիսյանի նման պայծառ մարդու հանդեպ, որը հայերի Ցեղասպանության մասին գիրք է գրել, ազգային դեմք ունեցող համալսարանի ռեկտոր է եղել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: