Գյումրիում այս տարի բնակարաններ չեն կառուցվի (տեսանյութ)
Գյումրիում երկրաշարժից ի վեր անօթևան մնացած շուրջ 430 ընտանիքներ այս տարի էլ բնակարան չեն ստանա: Կառավարության խոստացած շինարարությունն ամիսներով ձգձգվում էր տարբեր պատճառաբանություններով:
Իսկ երեկ Քաղաքաշինության նախարարությունը «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանին տեղեկացրել է, որ այս տարի Գյումրիում շինարարություն չի իրականացվի: