Վրաստանի կառավարության համար ամենացավոտ խնդիրները տնտեսությունն ու գործազրկությունն են. Մարգվելաշվիլի

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարության համար ամենացավոտ խնդիրները տնտեսությունն ու գործազրկությունն են:

Մարգվելաշվիլին համոզվածություն է հայտնել, որ հունիսի 15-ին Վրաստանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տանելու «Վրացական երազանք» դաշինքը, և որ Դատո Նարմանին կդառնա Թբիլիսիի քաղաքապետ:

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանին հաջողվում է  հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել այդ երկրի նկատմամբ.

«Կարծում եմ, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունը հաջող է, քանի որ երկիրը Ռուսաստանի հանդեպ վարում է հավասարակշռված քաղաքականություն, և դա արժանանում է հավանության»:

Մարգվելաշվիլին ընդգծել է, որ 2014 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները վկայել են, որ էականորեն աճել է Վրաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031