Բաժիններ՝

ԵՄ-ը կողմ է, որ ՌԴ-ն Ուկրաինայի համար գազի գին սահմանելիս հաշվի առնի շուկայական իրողությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը հանդես է գալիս նրա օգտին, որ Ուկրաինայի համար ռուսական գազի գինը հստակեցվի՝ հաշվի առնելով շուկայական իրողությունները: Այս մասին նշված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հասցեագրած նամակում:

Գազային հարցերի շուրջ ԵՄ-ՌԴ-Ուկրաինա նախարարական առաջին եռակողմ հանդիպումն անցկացվել է մայիսի 2-ին, Վարշավայում: Դրանից հետո՝ ամսվա կեսին, անցկացվել են ԵՄ-Ուկրաինա և ԵՄ-ՌԴ տեխնիկական խորհրդակցություններ ու երկկողմ նախարարական հանդիպումներ:

Ներկա դրությամբ՝ Ռուսաստանին Ուկրաինայի գազային պարտքը կազմում է մոտ 3.5 միլիարդ դոլար: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է մարել այդ պարտքը, եթե «Գազպրոմը» 1000 խորանարդ մետր ռուսական գազի գինը նվազեցնի մինչև 268.5 դոլարի:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Վլադիմիր Պուտինը հատուկ ուղերձ էր հղել եվրոպացի առաջնորդներին, որում նշել է, որ Ռուսաստանը հիասթափված է Ուկրաինայի գազային պարտքի խնդրի կարգավորման հարցում ԵՄ-ի կողմից կոնկրետ առաջարկ չանելու կապակցությամբ: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս