
Տան բակում օձ է հայտնաբերվել

Մայիսի 21-ին, ժամը 13.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբ թաղամասի 1-ին փողոցի թիվ 29 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարներն օձին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն