
Եգիպտական դատարանն ազատազրկման է դատապարտել Հոսնի Մուբարաքին ու նրա որդիներին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության ափոխանցմամբ՝ Կահիրեի քրեական դատարանը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին դատապարտել է մինչև 3 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով 125 միլիոն եգիպտական ֆունտի չափ պետական միջոցներ յուրացնելու մեջ:
Մուբարաքը պետք է ազատազրկումը կրի «խիստ ռեժիմով» ուղղիչ հիմնարկում: Բացի այդ, նրան պարտավորեցրել են վճարել 21.97 միլիոն եգիպտական ֆունտ (2.98 միլիոն դոլար, 1 դոլարը հավասար է 7.1 եգիպտական ֆունտի) տուգանք: Մուբարաքի որդիներ Ալյան ու Գամալն ազատազրկվել են 4-ական տարով:
Հոսնի Մուբարաքի ու նրա որդիների դեմ կոռուպցիոն գործով դատական գործընթացը մեկնարկել էր այս տարվա փետրվարի 19-ին: