Բաժիններ՝

ԱԱԾ աշխատակիցը իր «Միթսուբիշի» մեքենայով հարվածել է «Մերսեդես»-ին. հարուցվել է քրգործ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ճանապարհատրանսպորտային քննության բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2014թ. ապրիլի 13-ին` ժամը 19:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից Հովհաննես Գ.-ն իր վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է Հովհաննես Ս.-ի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային:

«Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հովհաննես Ս.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս